Արմինֆո.HSBC-ն սոցիալական ձեռներեցությունը խթանող Ashoka միջազգային կազմակերպության հետ համատեղ մեկնարկել է իր տեսակի մեջ առաջին «Կանաչ հմտություններ և նորարարություն» մրցույթը (չելենջը)։ Նորարարության զարգացմանն ուղղված միջազգային այս մրցույթին կարող են մասնակցել սոցիալական ձեռներեցներ 51 երկրներից՝ այդ թվում Հայաստանից։